Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի որոշման մեջ «որևէ այլ ենթատեքստ» չի տեսնում:Վարչապետն ասել է այս մասին հոկտեմբերին 30-ին կայացած մամուլի ասուլիսում` ՀՀԿ Տնտեսական կոնֆերանսի ժամանակ:«Ես առաջնորդվում եմ այն բացատրություններով, որոնք հրապարակավ տվել է Կարեն Կարապետյանը: Նրա հետ հանդիպում եմ ունեցել, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է հրաժարականի իր փաստարկները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իր հրապարակային հայտարարությանը: Որևէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում և այլ մեկնաբանությունների հետ համամիտ չեմ», - ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 5715