ՎԶԵԲ-ը երկարաձգել է իր մասնակցությունը Հայէկոնոմբանկի կապիտալին

25.10.2011 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 3 տարով երկարաձգել է մասնակցությունը Հայէկոնոմբանկի կանոնադրական կապիտալին:

ՎԶԵԲ-ը հայկական բանկի ռազմավարական ներդրողն է 2004 թ-ից, եւ նրան է պատկանում Հայէկոնոմբանկի կապիտալի 25% +1 բաժնետոմսը:

Այսօր Երեւանում համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո կողմերը բարձր են  գնահատել հայկական բանկի կապիտալում Եվրոբանկի մասնակցությունը եւ նշել, որ մասնակցության երկարաձգումը թույլ կտա առավել արագ տեմպերով ապահովել բանկի առաջընթաց զարգացումը:

2011թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայէկոնոմբանկը ունի 1419 բաժնետեր, որից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (55,5%) եւ ՎԶԵԲ-ը (25%):

Դիտում՝ 3771

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW