Կառավարությանը ներկայացվել են ազատ տնտեսական գոտիներին վերաբերող կարգերը

13.10.2011 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ երեք կարգեր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ դրանցից առաջինն ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության ու չափանիշների սահմանման կարգն է:
 
Երկրորդը` ազատ տնտեսական գոտում շահագործման թույլտվության տրամադրման եւ դադարեցման, ինչպես նաեւ շահագործողի կողմից ներկայացրած գործարար ծրագրին ներկայացվող պահանջներն ու գնահատման կարգն է, երրոդը` ազատ տնտեսական գոտու սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջների մասին կարգը:

“Այս կարգերը ստեղծելու են բավարար իրավական դաշտ ազատ տնտեսական գոտու արդյունավետ աշխատանքի համար”,- ասել է նախարարը:

Տիգրան Դավթյանը նշել է, որ կարգերը քննարկվել են բոլոր շահագրգիռ ընկերությունների, այդ թվում` Sitronics-ի եւ «Զվարթնոց» օդանավակայանի հետ:

Դիտում՝ 2896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW