Հոկտեմբերի 10-ին Յունիբանկը կնշի իր 10-ամյա հոբելյանը

03.10.2011 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Իր 10-ամյա հոբելյանի նախաշեմին Յունիբանկը ամփոփել է գործունեության արդյունքները, նշել զարգացման առաջնահերթ ուղղությունները:

Մասնավորապես, հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները գերազանցել են 112,9 մլրդ դրամը, վարկային պորտֆելը` 74,8 մլրդ դրամը: Ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80,3 մլրդ դրամ: 10-ամյա հոբելյանի նախաշեմին բանկը գործողության մեջ է դրել նոր ավանդ` տարեկան 12,5% տոկոսադրույքով:

2011-ի առաջին կիսամյակի արդյունքներով, Յունիբանկը արձանագրել է մաքուր շահույթի աճ բանկային համակարգում ավելի քան հինգ անգամ` գերազանցելով 1 մլրդ դրամի ցուցանիշը:

Հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 23.6 մլրդ դրամը, ինչը բանկի ընդհանուր վարկերի 31,6%-ն է: Բանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ:

Բիզնես-վարկերի քանակը 2011-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել է գրեթե 1,5 անգամ:

Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ՀՀ առաջատար առեւտրային բանկերի հնգյակում  է: Բանկի քարտերի քանակը կազմում է 73 հազար, օվերդրաֆտների պորտֆելը` ավելի քան 11 մլրդ դրամ: Ընթացիկ տարին նախատեսվում է ավարտել 110 հազար քարտ ցուցանիշով: Այս տարվա նոյեմբերի սկզբին Յունիբանկը նախատեսում է սկսել Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով, որի ստեղծմանն ուղղված  ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլն դոլար:

Այս տարվա հունվար-հուլիսին դրամական փոխանցումների UNISTREAM համակարգի հայաստանյան շրջանառությունը գերազանցել է 349 մլն դոլարը` աճելով 27%-ով: Փոխանցումների քանակը հասել է 436,6 հազարի: Ակնկալվում է, որ 2011-ին համակարգի շրջանառությունը կգերազանցի 670 մլն դոլարը:

Այսօր բանկն ունի 37 մասնաճյուղ: Բանկը նպատակ ունի դառնալու մանրածախ շուկայի առաջատարը:

“Յունիբանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը, ինչպես նաեւ ներդնել հայաստանյան շուկայի համար նորույթ հանդիսացող բանկային գործի ամենաառաջադեմ  մոդելները”,- նշվում է “Յունիբանկ”-ի հաղորդագրությունում:

Դիտում՝ 5116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW