Երեւան: Մեդիամաքս: 2011-ի հունվար-օգոստոս ամիսներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /ԼՂՀ/ արտադրվել է 29 մլրդ 499,5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում լեռնահանքային արդյունաբերությանը բաժին է ընկնում 46,1%, մշակող արդյունաբերությանը` 32,8%, էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի արտադրությանն ու բաշխմանը` 21,1%:Ընթացիկ տարվա 8 ամիսներին սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 5 մլրդ 383,2 մլն դրամ, ինչը 15,8%-ով գերազանցում է 2010-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:2011-ի հունվար-օգոստոս ամիսներն ԼՂՀ-ում իրականացվել են 25 մլրդ 388,9 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Tweet Դիտում՝ 4326