Արդշինինվեստբանկի թիմը 2-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների մրցաշարում

20.09.2011 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված մրցաշարում Արդշինինվեստբանկի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Մրցմանը, որը կազմակերպել էին ՀՀ կենտրոնական բանկը եւ “Հայինկասացիա” ընկերությունը, մասնակցել են Հայաստանի բանկային համակարգի անվտանգության ստորաբաժանումների եւ Հայինկասացիա-ի աշխատակիցները:

Արդշինինվեստբանկ-ից մրցումներին մասնակցում էին բանկի անվտանգության դեպարտամենտի ռեժիմի եւ պահպանության բաժնի պետ Իգոր Վլասենկովը, պահպանության գլխավոր տեսուչ Արմեն Սերոբյանը եւ ավագ տեսուչ Հայկ Բադալյանը: Մրցումների ընթացքում կատարվել է երեք փորձնական եւ հինգ հաշվետու կրակոց:   

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանն այս կապակցությամբ ասել է. “Առանց ավելորդ համեստության ցանկանում եմ փաստել, որ Արդշինինվեստբանկի անվտանգության ծառայության աշխատակիցները լավագույն հրաձիգներն են հայկական բանկերի իրենց գործընկերների շարքում, քանզի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Հայինկասացիա-ի ներկայացուցիչները: Իսկ նմանատիպ  մարզական մրցաշարերն ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը, եւ տվյալ դեպքում ապացուցում մասնագիտական բարձր պատրաստվածությունը, այլ նաեւ նրանց մոտ ամրապնդում են արդար մրցակցության եւ հաղթանակի ոգին:

Դիտում՝ 3714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW