Երեւան/Մեդիամաքս/. Հայբիզնեսբանկը ստեղծել է պահուստային կենտրոն, որը կապահովի բանկի գործունեությունը արտակարգ իրավիճակներում:Պահուստային կենտրոնը գործում է Microsoft ընկերության Cloud-համակարգի եւ Dell ընկերության ժամանակակից սարքավորումների հիման վրա, ինչը թույլ է տալիս ունենալ աշխատող վիրտուալ սերվերների մեծ քանակ, հայտնեցին բանկի մամլո ծառայությունում:Քանի որ պահուստային կենտրոնը անվտանգության նկատառումներից ելնելով պետք է տարածքային առումով հեռացված լինի գլխամասային գրասենյակից, այն կառուցվել է բանկի «Վանաձոր» մասնաճյուղի տարածքում:Բանկում տեղեկացրին, որ հաջորդ տարվա ընթացքում ծրագրվում է նմանատիպ կենտրոն կառուցել նաեւ Եվրոպայի տարածքում: Tweet Դիտում՝ 6555