Երեւան/Մեդիամաքս/.Ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով Անելիք Բանկը եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն առաջին անգամ Հայաստանում առաջարկում են մաքսային վճարումները կատարել Անելիք Բանկի “Բանկ-Հաճախորդ” էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): «Էլեկտրոնային համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացումից առայժմ կարող են օգտվել միայն իրավաբանական անձինք: “Բանկ-Հաճախորդ” համակարգի համար սահմանված ցածր սակագները թույլ կտան մեր հաճախորդներին թեթեւացնել իրենց ապրանքների մաքսազերծման գործընթացը` խնայելով բանկ կամ մաքսատուն հաճախելու համար ծախսվող ժամանակը»,- նշել է Անելիք Բանկի Վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը:“Բանկ-Հաճախորդ” համակարգից օգտվելու համար ամսական վճարը ամբողջական օգտագործման դեպքում իրավաբանական անձանց համար սահմանվել է 4000 դրամ, ֆիզիկական անձանց համար` 900 դրամ: Ամսական վճարը միայն դիտարկման դեպքում իրավաբանական անձանց համար 2000 դրամ է, ֆիզիկական անձանց համար` 400 դրամ, էլեկտրոնային ստորագրության գեներացիան եւ տրամադրումը կատարվում է անվճար: Tweet Դիտում՝ 5848