Երեւան: Մեդիամաքս: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կրկնապատկել է իր ներդրումների ծավալը Հայաստանում` այն հասցնելով $70 մլն-ի:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է IFC Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը` ռիսկերի կառավարման դասընթացի մասնակիցներին վկայագրեր հանձնելու ժամանակ:Թոմաս Լյուբեքն ասել է, որ այս տարի առաջին անգամ IFC-ն, համագործակցելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ, ֆինանսավորել է գյուղատնտեսության ոլորտը:«Հայաստանի տնտեսական աճի առումով մեր կանխատեսումները դրական են. դրանով է պայմանավորված ներդրումների ծավալի կրկնապատկումը», - ասել է IFC Կովկասյան տարածաշրջանի ղեկավարը:ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, շնորհավորելով դասընթացի մասնակիցներին, ասել է, որ ճգնաժամից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը ունի ռիսկերի կառավարման որակյալ մասնագետների կարիք: Tweet Դիտում՝ 4944