Գործող կառավարությունն ավելի լավ է ընդհանրապես ոչնչով չզբաղվի, կարծում է նախկին վարչապետը

17.08.2011 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն ասել է, որ «ավելի լավ կլինի, եթե ներկայիս կառավարությունը ընդհանրապես ոչնչով չզբաղվի»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին նա ասել է` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պետք է անի կառավարությունը ներկայիս սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար:

Հրանտ Բագրատյանը հայտնել է, որ հնարավոր չէ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին եւ միեւնույն ժամանակ միջոցառումներ ձեռնարկել տնտեսության կենտրոնացման համար: Նախկին վարչապետի կարծիքով, հարկավոր է փոխել Կենտրոնական բանկի քաղաքականությունը, մրցունակության հավասար պայմաններ ստեղծել, ինչպես նաեւ “ստերիլիզացնել” արտասահմանից Հայաստան եկող դրամական հոսքերը:  

Դիտում՝ 5034
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW