Viest Assets ընկերությունը դարձավ ՍԹԱՐ ցանցի լիիրավ բաժնետերը

05.08.2011 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել են Viest Assets օֆշորային ընկերության կողմից ՍԹԱՐ առեւտրային ցանցի 100% բաժնետոմսերի գնման գործընթացի բոլոր իրավաբանական ձեւակերպումները:

ՍԹԱՐ առեւտրային ցանցի բաժնետոմսերի ձեռքբերման մասին պայմանավորվածությունը կայացվել էր ս.թ. փետրվարին:

Այդ ժամանակահատվածի ընթացքում  նոր բաժնետերն արդեն իրականացրել է 3 միլիարդ դրամի ներդրում, որի արդյունքում վերակառուցվել է ընկերության վարկային պորտֆելը եւ կարգավորվել են հարաբերությունները բոլոր մատակարարների հետ:

Նոր բաժնետերերի կողմից հետագա ներդրումները ուղղված կլինեն ընկերության բրենդի ուժեղացմանը, շրջանառու կապիտալի հզորացմանը, կապիտալ ներդրումների ավելացմանը եւ ցանցի հետագա զարգացմանը, հայտնեցին ՍԹԱՐ-ում:

Դիտում՝ 7560

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW