Սեւանա լճի ավազանում նոր ՀԷԿ-երի կառուցումը կարգելվի

28.07.2011 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է արգելել Սեւանա լճի ավազանում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիաների տրամադրումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ որոշումն ընդունվել է ելնելով բնապահպանական նկատառումներից, սակայն չի ենթադրում լճի ավազանում արդեն գործող կամ կառուցվող ՀԷԿ-երի գործունեության կասեցում:

Ներկայումս Սեւանա լճի ավազանում գործում են 7 ՀԷԿ-եր:
Դիտում՝ 3919

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW