Ռեսո-ն գործարկել է RESOMED ծրագիրը

22.07.2011 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ռեսո ապահովագրական ընկերությունը հայտարարել է RESOMED առողջության ապահովագրության ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում նշել է Ռեսո ընկերության գործերի կառավարիչ Արման Ստեփանյանը, RESOMED ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել անվճար բժշկական հետազոտություններ եւ ստանալ անվճար խորհրդատվություն Հայաստանի առաջատար մասնագետների կողմից:  

Հետազոտությունն իր մեջ ներառում է. արյան եւ մեզի  ընդհանուր հետազոտություններ, թերապեւտի զննություն, ԷՍԳ (էլեկտրասրտագրություն), սոնոգրաֆիա, ակնաբույժի զննություն, գինեկոլոգիական զննություն, PAP թեսթ:

RESOMED-ի շրջանակներում գործարկվել է եւս մեկ` «Առողջ սիրտ» փաթեթը: Այդ փաթեթից  օգտվողներին նույնպես կառաջարկվեն անվճար ծառայություններ` խորհրդատվություն, ԷՍԳ, էխո-սրտագրություն, ծանրաբեռնվածության տեստ, արյան բիոքիմիական անալիզներ:  

Ա. Ստեփանյանի խոսքերով, վերը նշված ծառայություններից անվճար օգտվելուց հետո քաղաքացին ազատ է իր հետագա ընտրության մեջ` նա կարող է ընտրել RESOMED-ի առաջարկած փաթեթներից որեւիցե մեկը եւ ձեռք բերել առողջության ապահովագրության պայմանագիր,  կամ ընդհանրապես հրաժարվել ընկերության ծառայություններից:

«RESOMED ծրագիրը նպատակ ունի բարձրացնել մեր հայրենակիցների առողջության պահպանման գիտակցության  մակարդակը: Յուրաքանչյուր մարդ իր օրական ծախսերում կարող է ունենալ չմտածված ծախսեր, որոնք կարելի է ավելի ռացիոնալ օգտագործել` օրինակ, եթե քաղաքացին օրական վճարի 80-ից 280 դրամ  (կախված տարիքից), կարող է ձեռք բերել առողջ եւ ապահովագրված ապագա», - ասել է Արման Ստեփանյանը:
Դիտում՝ 8007
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW