IFC-ն ներկայացնում է ռիսկերի կառավարման սերտիֆիկացման ծրագիր
08.07.2011 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


IFC-ն համագործակցության պայմանագրեր է ստորագրել “Այ Էյ Բի Սենթր” հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի եւ Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի հետ` բանկային ռիսկերի կառավարման սերտիֆիկացման ծրագիրը Հայաստանում համատեղ իրականացնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասընթացներ ֆինանսական ոլորտի աշխատակիցների համար` ռիսկերի կառավարման մեթոդաբանության, բանկերում ռիսկերի կառավարման կառուցվացքի, ինչպես նաեւ ընդունված միջազգային չափանիշների վերաբերյալ, որոնք կաջակցեն բանկային ոլորտի աշխատակիցներին բացահայտել եւ ավելի արդյունավետ կառավարել ֆինանսական ռիսկերը:
Ծրագիրը իրականացվում է GARP-ի (Global Association of Risk Professionals) հետ համատեղ, որը հանդիսանում է ֆինանսական ռիսկերի թեստավորում, սերտիֆիկացում, ինչպես նաեւ կրթական եւ վերապատրաստման ծրագրեր իրականացնող առաջատար կազմակերպություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: