Հարկերի մարման ժամանակացույցը տնտեսվարողի համար պարտքերը մաս-մաս վճարելու հնարավորություն է

01.07.2011 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Շահութահարկի, հաստատագրված վճարի, պետական տուրքի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով հարկային պարտավորություններ կուտակած տնտեսվարող սուբյեկտները դրանց մարման ժամանակացույց կազմելու համար հարկային մարմիններ պետք է դիմեն մինչեւ ս.թ. օգոստոսի 20-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` նշելով, որ օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 4-ից:

Արմեն Ալավերդյանն ասել է, որ հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցը տնտեսվարողներին  հնարավորություն կտա հաստատված ժամանակահատվածում մաս առ մաս ազատվել կուտակված պարտքերից:

Նրա խոսքերով, մինչեւ 50 մլն դրամ հարկային պարտավորություններ ունեցող անհատ ձեռներեցները եւ կազմակերպությունները հնարավորություն կստանան պարտքերը մարել 10 ամսվա ընթացքում, իսկ 50 մլն դրամից ավել պարտքեր ունեցողները` 24 ամսվա ընթացքում:

«Պատրանքներ չունենք, որ գործընթացի շնորհիվ 200 մլրդ-ի հասնող կուտակված պարտքերը կվերադարձվեն ժամանակին: Իրատեսական գնահատականները ցույց են տալիս, որ միայն կազմակերպությունների մի մասը կմասնակցի գործընթացին: Մյուս մասի նկատմամբ ստիպված կլինենք օրենքով սահմանված մեր լիազորությունների սահմաններում իրականացնել բռնագանձման, ընդհուպ մինչեւ սնանկացման գործընթացներ»,- ասել է Արմեն Ալավերդյանը:
Դիտում՝ 5904

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW