Տիգրան Դավթյան. Տնտեսությունը վերականգնվում է եւ աշխուժանում

24.06.2011 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր հայտարարել է, որ երկրի տնտեսությունը վերականգնվում է եւ աշխուժանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում Տիգրան Դավթյանն ասել է, որ տնտեսության զարգացման ընդհանուր միտումը դրական է, իսկ այս տարվա առաջին կիսամյակի հիմնական ցուցանիշները` ոգեւորիչ:

Նախարարն ասել է, որ կառավարության կողմից մշակված` ԱԱՀ-ի վճարման հետաձգման եւ “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման ծրագրերի շնորհիվ իրականացվել են մոտ 70 մլրդ. դրամի ներդրումներ:

Նրա խոսքերով, 2011թ. առաջին կիսամյակում շահագործման են հանձնվել շուրջ 1 տասնյակ նոր ձեռնարկություններ գյուղատնտեսության, արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտներում, որոնք ապահովել են հարյուրավոր նոր աշխատատեղեր:

“Երեկ Ազգային ժողովում հավանության արժանացավ նաեւ “Ստուգումների մասին” օրենքը, որը թույլ կտա ստեղծել ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների համակարգ եւ բարենպաստ պայմաններ կստեղծի բիզնեսի համար: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը շարունակական են լինելու”,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
Դիտում՝ 5723

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW