ԿԲ-ն Nasdaq OMX-ի հետ քննարկում է կենտրոնացված ռեեստրավարման ներդրման հարցը

21.05.2011 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կենտրոնական բանկը Nasdaq OMX ընկերության հետ քննարկում է կենտրոնացված ռեեստրավարման և պահառության նոր համակարգի ներդրման հարցը:

Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) կողմից իրականացվեն բոլոր ընկերությունների (որոնց կողմից թողարկված արժեթղթերի ռեեստրի վարումը պետք է հանձնվի մասնագիտացված ռեեստրավարին) ռեեստրի վարումը, ինչպես նաև արժեթղթերի կենտրոնացված պահառության (արժեթղթերի հաշիվների վարման) գործառույթները, Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ ԿԲ-ում:

Նշված համակարգի հիմնական փոփոխությունը կարող է լինել այն, որ բոլոր ռեեստրավարման և պահառության ծառայությունները կենտրոնացված կերպով կվարվեն ՀԿԴ կողմից, ներառյալ այն ընկերությունների մասով, որոնց ռեեստրը վարվում է այլ մասնագիտացված ինստիտուտների կողմից: Այդ դեպքում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք կհանդիսանան միջնորդներ (հաճախորդների սպասարկման մասով) հաճախորդների և ՀԿԴ միջև, կամ այսպես կոչված «մուտքի կետեր»` ՀԿԴ հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Այդպիսի մոտեցման դեպքում կապահովվի տվյալների առավել ամբողջական և անվտանգ պահպանումը, ավտոմատացված կերպով մշակումը, կբարձրանա առավել օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունը համապատասխան անձանց, նշեցին ԿԲ-ում:

Դիտում՝ 5045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW