Նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները կտրամադրվեն մրցույթով

20.05.2011 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում նավթի եւ գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները այսուհետ կտրամադրվեն մրցույթային կարգով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, համապատասխան որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսեսյանն ասել է, որ մինչ այժմ ռազմավարական նշանակություն ունեցող պինդ օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները տրամադրվում էին աճուրդային կարգով:

«Նավթն ու գազը ռազմավարական նշանակության հումք են համարվում մեր երկրի համար, ուստի նավթագազաբեր տարածքների տրամադրումը նպատակահարմար է իրականացնել մրցութային կարգով, հաշվի առնելով, որ մրցույթի ժամանակ դիտարկվում են ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերը և տնտեսական ներուժը»,- ասել է նախարարը:

Ակնկալվում է, որ սույն որոշումը կնպաստի ավելի հուսալի, առաջատար եւ առավել մեծ ներդրում իրականացնող կազմակերպության ընտրությանը:




Դիտում՝ 6134

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW