ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգեւատրել է 100 000-րդ Visa քարտապանին

12.05.2011 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգեւատրել է բանկի կողմից թողարկված 100 000-րդ Visa քարտը ձեռք բերողին:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանը հոբելյանական քարտի շահողին հանձնել է 500 հազ. դրամի վկայական:

Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկային համակարգում թողարկված Visa քարտերի քանակով` նշելով, որ պլաստիկ քարտերը բանկի համար հանդիսանում են բիզնեսի ռազմավարական ուղղությունը:

Նրա գնահատմամբ, անկանխիկ առեւտուրը ներկայումս կազմում է հայաստանյան շուկայի համախառն առեւտրաշրջանառության շուրջ 10%-ը, ինչը վկայում է նրա մեծ ներուժի մասին:

Ընթացիկ տարում բանկը մտադիր է թողարկվող քարտերի քանակն ավելացնել 30%-ով:



Դիտում՝ 8664

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW