«Անելիք Բանկը» մասնակցել է ՎԶԵԲ տեղեկատվական սեմինարին

03.05.2011 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի (АrmSEFF) տեղեկատվական սեմինարը կայացել է այսօր Երեւանում:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են «Անելիք Բանկի» մամուլի ծառայությունում, սեմինարը նվիրված էր «Ինչպես օգտվել ArmSEFF-ի ֆինանսավորման եւ տեխնիկական օժանդակության հնարավորություններից» թեմային:

«Անելիք Բանկը» հայաստանյան բանկերից միակն է, որ 2010 թվականին ներգրավվել է էներգախնայողական համակարգերի ներդրման եւ վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագրում` $3 մլն-ի համապատասխան պայմանագիր կնքելով ՎԶԵԲ-ի հետ:

«Այս ծրագիրը, որը միտված է էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանը, համալրեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող վարկային ծրագրերը: Նրա առավելությունները կայանում են ոչ միայն վարկավորման մրցակցային պայմաններում, այլեւ անվճար խորհրդատվության մեջ, որը, կարծում եմ, բավական պահանջված է Հայաստանի վարկառուների կողմից», - ասել է «Անելիք Բանկի» վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:

 

Դիտում՝ 6874

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW