Երեւան/Մեդիամաքս/. «Առէսկիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում կայացել է դիպլոմների հանձնման արարողություն բանկի վարկային անձնակազմի ուսուցման եւ վերապատրաստման ծրագրի արդյունքներով, որն անցկացվում էր Business & Finance Consulting (Շվեյցարիա) քոնսալթինգային ընկերության կողմից: «Առէսկիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» գլխավոր տնօրենի տեղակալ Վիգեն Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել BFC ընկերությանը բարձր արհեստավարժության համար: Նա նշել է, որ բանկը փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը համարում է շատ հեռանկարային ուղղություն: «2010թ. մեր բանկն արդեն ընդգրկվել է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրով ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումն դրված է նաեւ բանկի 2011-2013թթ. Ռազմավարական զարգացման ծրագրի հիմքում: Ծրագրի համաձայն, մինչեւ 2013թ. նախատեսվում է ՓՄՁ վարկավորմանը հատկացնել մինչեւ $30 մլն, որից $10 մլն-ը` 2011 թվականին»,- նշել է Վիգեն Բարսեղյանը: Tweet Դիտում՝ 5905