Հայաստանում 1991թ. սկզբից կատարված բոլոր ներդրումների ավելի քան 60%-ը ունեն ռուսական ծագում

19.04.2011 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ «Ռուսաստանը բացառիկ դեր ունի հայաստանյան տնտեսության մեջ»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երեւանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովում Տիգրան Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին առեւտրային հիմնական գործընկերն է:

«Նրան է պատկանում առանցքային դերը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման հետ կապված բնագավառներում: 1991թ. սկզբից ի վեր մեր տնտեսությունում կատարված բոլոր ներդրումների ավելի քան 60%-ը ունեն ռուսական ծագում»,- ասել է վարչապետը:

Նա նշել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը լիովին համապատասխանում է ռազմավարական գործընկերության հարաբերություններին:

Դիտում՝ 6549

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW