“Ինեկոբանկն” արժանացել է Commerzbank-ի մրցանակին
15.04.2011 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. “Ինեկոբանկն” արժանացել է Commerzbank-ի մրցանակին` 2010թ. առեւտրի Ֆինանսավորման ոլորտում գերազանց համագործակցության համար:
Commerzbank-ը “Ինեկոբանկի” հետ համագործակցում է արդեն շուրջ 15 տարի: Առեւտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցությունը սկսվել է 2000 թվականից, որի շրջանակներում “Ինեկոբանկն” իր հաճախորդներին է առաջարկում Commerzbank-ի կողմից հաստատված ակրեդիտիվներ եւ բանկային երաշխիքներ:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են “Ինեկոբանկի” մամուլի ծառայությունում, առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկն ունի ծառայությունների մատուցման արդյունավետ եւ ամբողջական գործիքակազմ: Բանկն ակտիվ համագործակցում է EBRD-ի, IFC-ի, Atlantic Fortfaitierungs AG-ի եւ OFID-ի հետ:
Ակրեդիտիվները եւ երաշխիքները իրավաբանական անձանց համար հանդիսանում են միջազգային առեւտրի ֆինանսավորման մատչելի ու հարմարավետ միջոց եւ տրամադրվում են ապրանքների ներմուծման կամ արտահանման, կանխավճարի ապահովման եւ պայմանագրի կատարման համար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: