Երեւանում գործարկվել է էլեկտրոնային բիզնես-ռեգիստրը

25.03.2011 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, Մեդիամաքս: Այսօր Երեւանում գործարկվել է էլեկտրոնային բիզնես-ռեգիստրի համակարգը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համակարգի շնորհանդեսի ընթացքում ասել է, որ էլեկտրոնային բիզնես-ռեգիստրի ծառայությունները թույլ կտան կրճատել ձեռնարկությունների գրանցման գործընթացը մինչեւ 15 րոպե` նախկին 15 օրվա փոխարեն:

Կառավարության ղեկավարի խոսքերով, գրանցման էլեկտրոնային տարբերակի ներդրումը կբարձրացնի մատուցվող ծառայությունների մակարդակը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ էլեկտրոնային բիզնես-ռեգիստրի համակարգը բացառում է մարդկային գործոնը, ինչը դրական կանդրադառնա այդ ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի վրա:

Ծրագրի իրականացմանն օժանդակություն են ցուցաբերել ԵՄ-ն եւ Ասիական զարգացման բանկը: Հետագայում էլեկտրոնային բիզնես-ռեգիստրը կգործարկվի նաեւ ՀՀ մարզերում:

Դիտում՝ 6709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW