«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մշակել է հատուկ ֆակտորինգային ապրանքատեսակ ՀԵ-ի համար
21.03.2011 | 14:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» իր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» /ՀԵ/ ընկերության համար մշակել է հատուկ ֆակտորինգային ապրանքատեսակ:
Ծրագրի շրջանակներում ՀԵ-ի հաճախորդների համար կբացվեն ֆակտորինգային վարկային գծեր, որոնցով կֆինանսավորվեն ոչ միայն երկաթուղային բեռների փոխադրման ծախսերը, այլեւ երկաթուղու հարակից ծառայությունները, ինչպիսին է, օրինակ, առաքումը:
«Հարավկովկասյան երկաթուղին» հնարավորություն է ստանում ծառայություններ մատուցել տեղական ընկերություններին ավելի շահավետ պայմաններով. մատուցված տրանսպորտային ծառայությունների տարժամկետ վճարում, ինչպես նաեւ վճարում ֆակտորինգային ապրանքատեսակով նախատեսված զեղչերի ճկուն համակարգով:
Մեկնաբանելով «ՎՏԲ-Հայաստան բանկի» նոր ապրանքատեսակը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինն ասել է, որ «այսօր մեր ընկերությունը կատարում է հերթական քայլը ՀՀ տրանսպորտային շուկայի նվաճման ուղղությամբ»:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: