Ուսանողների առանց գրավի վարկավորման ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը

12.03.2011 | 10:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ուսանողների արտոնյան անգրավ վարկավորման ծրագրիը կներկայացվի Հայաստանի կառավարության հաստատմանը:

Ինչպես Մեդիամաքս-ին տված հարցազրույցում ասել է կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ծրագիրը ենթադրում է երկարաժամկետ ուսանողական վարկերի տրամադրում ցածր տոկոսադրույքներով: 

Նրա խոսքերով, ենթադրվում է, որ վարկերի մարումը կսկսվի բարձրագույն ուսումնառության ավարտից մեկ տարի հետո:

«Այսօր քննարկվում են վարկերի վերադարձելիության երաշխիքների ապահովման տարբերակները, քանի որ ի սկզբանե մենք բացառում ենք գրավով վարկերի տրամադրումը: Վարկերը տրամադրվելու են` հաշվի առնելով ուսանողների առաջադիմությունն ու սոցիալական վիճակը: Փետրվարին ծրագիրը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, իսկ մոտ ապագայում կդիտարկվի ՀՀ կառավարության կողմից», - Կարինե Հարությունյանն ասել է Մեդիամաքս-ին տված հարցազրույցում:

Հայրցազրույցն ամբողջությամբ հասանելի է http://mediamax.am/am-news-106-224.html հղումով:

Դիտում՝ 9814

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW