Ռուբեն Վարդանյանը “Տրոյկա Դիալոգ”-ում կմնա առնվազն 3 տարի

11.03.2011 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Տրոյկա Դիալոգ”-ի եւ “Խնայբանկի” միջեւ բանակցությունները գրեթե ավարտված են, այսօր գրել է “Կոմերսանտ” թերթը:

Թերթի տվյալներով, “Խնայբանկը” “Տրոյկա Դիալոգ”-ը կգնի $1,25 մլրդ-ով:

Հրապարակման մեջ ասվում է, որ “Տրոյկա”-ի հիմնական մենեջերների թիմը, ի դեմս ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանի, ընկերությունում կմնա առնվազն եւս երեք տարի: Պայմանավորվածության համաձայն, մենեջմենթի մասնաբաժնի վճարումը կկատարվի երկու փուլով, մի մասը` միանգամից, իսկ մյուս մասը` միայն երեք տարի հետո` կախված ընկերության ցուցանիշներից:

Դիտում՝ 6914

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW