“Կոնվերս բանկը” սկսում է նոր ժամկետային ավանդի ակցիա

10.03.2011 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Կոնվերս բանկ” ՓԲԸ-ն մարտի 7-ից մինչեւ մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի “Զատիկ” ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց:

Միայն իգական սեռի ավանդատուներից ընդունվում են ՀՀ դրամով ավանդներ՝ 12 ամիս ժամկետով եւ 12 % տոկոսադրույքով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ:

Ակցիայի ընթացքում ավանդատուներին առանց տարեկան սպասարկման վճարի գանձման  կտրամադրվի Woman`s Card, որը ներառում է զեղչեր ավելի քան 160 առեւտրային եւ սպասարկման կետերում:

“Զատիկ” ավանդ ներդնող ավանդատուների միջեւ կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներին սպասվում են նվերներ:

Դիտում՝ 7600

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW