ՀՀ արդյունաբերական հատվածը կարող է էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատել շուրջ 15%-ով

10.03.2011 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից կազմակերպված «Էներգախնայողություն Expo 2011» ցուցահանդեսը:

Ինչպես բացման արարողությանը հայտնել է IFC-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեքը, ցուցահանդեսի հիմնական նպատակն է աջակցել հայաստանյան ձեռնարկատերերին էներգախնայողության մակարդակը բարձրացնելու հարցում:

Հայ գործարարների շրջանում IFC-ի անցկացրած «Էներգախնայողություն. զարգացման նոր ռեսուրս» հարցումը վկայում է, որ ՀՀ արդյունաբերական հատվածը կարող է էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատել 14.5%-ով:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Վարդանյանը հայտարարել է, որ նախարարության խնդիրն է բարենպաստ մթնոլորտ ստեղծել Հայաստանում էներգախնայող համակարգի ներդրման համար: Նրա խոսքերով, էներգախնայողության խնդիրը վերաբերում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտներին, սակայն բազմաթիվ գերատեսչություններ ու մասնավոր ընկերություններ չեն գիտակցում խնդրի կարեւորությունը:

«Էներգախնայողության ոլորտը ֆինանսական մեծ օժանդակության կարիք ունի, սակայն ՀՀ բյուջետային միջոցները դեռեւս թույլ չեն տալիս լուծել այդ խնդիրները»,- ասել է փոխնախարարը:

Դիտում՝ 5814

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW