ՀԱԳՄ տնօրենը կոչ է անում կատարելագործել հաշվետվությունների ներկայացման էլ. համակարգը

22.02.2011 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության /ՀԱԳՄ/ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը այսօր ասել է, որ հարկային հաշվետվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը կատարելագործման կարիք ունի:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Գագիկ Մակարյանն այսօր ասել է, որ 2011թ. հունվարի կեսից, երբ առեւտրային կառույցները սկսել են հաշվետվություններ ներկայացնել էլեկտրոնային եղանակով, համակարգում բացահայտվել են ծրագրային բնույթի խնդիրներ:

«Սպառողներից բողոքներ են ստացվել, որ նշված ժամանակահատվածում համակարգը մասամբ թերացել է գերծանրաբեռնվածության պատճառով»,- ասել է նա:

Դիտում՝ 6456

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW