Moody’s-ը կվերավարկանշի 177 բանկեր 46 երկրներում

16.02.2011 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը մտադիր է վերանայել 177 բանկային կազմակերպությունների վարկային վարկանիշերը 46 երկրներում:

Ինչպես այսօր գրել է «РБК Daily»-ն, Moody’s-ում չեն բացառում, որ շատ բանկերի վարկանիշերը այդ վերագնահատմամբ կիջեցվեն:

«Վարկանիշերի իջեցում է սպասվում բոլոր բանկերին` առանց հաշվի առնելու դրանց ծավալը, քանի որ զարգացած երկրներում բանկային հատվածի հիմնական խնդիրներից մեկը վերջին տարիներին եղել է ընկերությունների սեփական կապիտալի անբավարարությունը: Կարծում եմ, որ վարկանիշը կկորցնեն հիմնականում եվրոպական բանկերը, քանի որ նրանց ամերիկյան մրցակիցները վերջին երկու տարիների ընթացքում հսկայական աշխատանքն են կատարել այդ ուղղությամբ, ներառյալ բազմաթիվ միաձուլումները, ինչպես նաեւ պարզապես սեփական կապիտալի ավելացումը»,- ասել է Egan Jones վարկանիշային գործակալության նախագահ Շոն Իգանը: 

Մեդիամաքս-ը նշում է, որ հայաստանյան բանկերից Moody’s-ը վարկանիշեր է շնորհել «Հայէկոնոմբանկին», «Արդշինինվեստբանկին», «Յունիբանկին» եւ «Պրոմեթեյ Բանկին»:

 

 

Դիտում՝ 6255
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW