Երեւան/Մեդիամաքս/. Հայկական կապիտալի` դեպի Վրաստան արտահոսքի մասին շրջանառվող լուրերը չափազանցված են, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ինչպես հաղորդում է Մեդիամքսը, մեկնաբանելով մասնավորապես «Գրանդ Հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանի ակտիվների մի մասը Վրաստան տեղափոխելու մտադրության մասին լուրը, Տիգրան Դավթյանը հավաստիացրել է, որ գործարարն ոչ մի խնդիր չունի ՀՀ իշխանությունների հետ, եւ նախարարը տեղյակ չէ նման մտադրությունների մասին: «Հայկական ընկերությունների արտասահմանյան ներդրումների ծավալը միշտ էլ փոքր է եղել: Այն հանգամանքը, որ մի քանի խոշոր հայ գործարարներ ներդրումներ են կատարում արտերկրում, մասնավորապես` հարեւան երկրներում, վկայում է միայն նրանց բիզնեսի ընդարձակման մասին: Կարող եմ միանշանակ հաստատել, որ Հայաստանից Վրաստան բիզնեսի արտահոսքի միտում չկա»,- հայտնել է Տիգրան Դավթյանը: Tweet Դիտում՝ 6550