Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է ՀՀ Ազգային Ժողովի ձմեռային նստաշրջանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, բացելով նստաշրջանը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը հայտ է ներկայացրել «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքն անվավեր ճանաչելու մասին խնդիրն օրակարգ մտցնելու վերաբերյալ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Ժառանգության» առաջարկին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ԱՊՊԱ մասին օրենքը ՀՀ քաղաքացիների շահերից չի բխում, այլ ուղղված է առանձին անձանց շահերին: Նա պատգամավորներին կոչ է արել կողմ քվեարկել փոփոխությունների նախագիծը մեծ օրակարգ մտցնելուն, սակայն դրան կողմ են քվեարկել միայն 21, իսկ դեմ` 64 պատգամավորներ: Tweet Դիտում՝ 5536