Երեւան/Մեդիամաքս/. 2011 թ-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն կավելացնի բանկոմատների եւ POS-տերմինալների թիվը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանն այսօր ասել է, որ բանկն իր բանկոմատների թիվը կհասցնի 58-ի, իսկ POS-տերմինալներինը` 170-ի: 2010թ. վերջի դրությամբ բանկն ուներ 45 բանկոմատ եւ 128 POS-տերմինալ: «ՀՀ պլաստիկ քարտերի շուկան գտնվում է բուռն զարգացման փուլում բանկերի մեծ մրցակցության լույսի ներքո: Դա հաստատվում է թե քարտերի թողարկման, թե գործարքների ծավալների կտրուկ ավելացման փաստով, ինչպես նաեւ վերջերս ՀՀ բանկերի կողմից քարտային նոր ծառայությունների ներդրման հանգամանքով»,- նշել է Ռուբեն Խաչատրյանը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» VISA International-ի եւ MasterCard-ի սկզբունքային անդամն է, ինչպես նաեւ ArCa լոկալ վճարային համակարգի անդամը` սպասարկող բանկի կարգավիճակով: 2009թ. բանկն ավարտել է սեփական պրոցեսինգային կենտրոնի միգրացիան դեպի ռուսաստանյան «Գազպրոմբանկի» (ԲԲԸ) պրոցեսինգային կենտրոն: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» հայաստանյան բանկերի թվում առաջինն է ներդրել on-line ռեժիմով միջազգային պլաստիկ քարտեր պատվիրելու ծառայությունը: Tweet Դիտում՝ 7446