ՀՀ էկոնոմիկայի նախարարի երկու տեղակալներ ազատվել են պաշտոններից

03.02.2011 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Մուշեղ Թումասյանը եւ Վահե Դանիելյանը ազատվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալների պաշտոնից:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին կառավարությունից, Մուշեղ Թումասյանը ազատվել է պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Վահե Դանիելյանն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գարեգին Մելքոնյանն ազատվել է Եվրոպական միությունում ՀՀ առևտրական  ներկայացուցչի պաշտոնից եւ նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Դիտում՝ 8635

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW