«Արդշինինվեստբանկը» պայմանագիր է կնքել կենսաթոշակների անկանխիկ վճարման մասին

26.01.2011 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագիր են կնքել կենսաթոշակների անկանխիկ վճարման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունում, առաջիկա օրերին թոշակառուները կարող են կենսաթոշակ ստանալ VISA եւ MasterCard պլաստիկ քարտերի միջոցով ՀՀ մարզերում եւ մայրաքաղաքում տեղակայված 65 բանկոմատներից:

Բացի այդ, կենսաթոշակառուները կարող են կուտակել իրենց դրամական միջոցները ցպահանջ ավանդի ձեւով, որոնց վրա կհաշվարկվեն բանկում գործող համապատասխան ավանդային տոկոսադրույքներ:

Բանկում նշել են, որ քարտերի սպասարկման արդյունավետությանը կնպաստի նաեւ «Արդշինինվեստբանկի» լայն մասնաճյուղային ցանցը, որոնցից 49-ը տեղաբաշխված են Հայաստանի տարածքում, 6-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Դիտում՝ 7471

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW