«Զվարթնոց»-ում անվտանգության միջոցառումների խստացման անհրաժեշտություն չեն տեսնում

25.01.2011 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անվտանգության միջոցառումների խստացման անհրաժեշտություն չեն տեսնում, քանի որ բոլոր տերմինալներում գործարկված են լուրջ մեխանիզմներ, որոնք կոչված են ապահովել ուղեւորների եւ օդանավակայանի աշխատակիցների անվտանգությունը:

Այդ մասին այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը` պատասխանելով անվտանգության միջոցառումների հնարավոր խստացման մասին հարցին` կապված Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ կատարված ահաբեկչության հետ:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Գեւորգ Աբրահամյանն ընդգծել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության մակարդակը համապատասխանում է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) եւ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) սահմանած բոլոր նորմերին:

Մամուլի քարտուղարը նշել է նաեւ, որ օդանավակայանի հանրային գոտիներում անվտանգությունն ապահովում են Ոստիկանության աշխատակիցները` «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության հետ սերտ համագործակցությամբ:

Դիտում՝ 7193

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW