2011թ. մարտին «ՎՏԲ-Հայաստան Բանկը» կսկսի կենսաթոշակների անկանխիկ վճարումը

25.01.2011 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» կենսաթոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) մասին պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ: 

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, 2011թ. մարտից թոշակառուները հնարավորություն կունենան կենսաթոշակը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ պլաստիկ քարտերով: Նրանց կառաջարկվեն երկու տեսակի փաթեթներ` «Թոշակային Արտոնություն» եւ «Թոշակային Ստանդարտ», որոնց շրջանակներում անվճար կտրամադրվեն Visa պլաստիկ քարտեր` բանկում սպասարկվելու հատուկ պայմաններով:

Քարտի միջոցով վճարումներ կատարելիս կենսաթոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկայի խանութներում, դեղատներում, ինչպես նաեւ բանկի գործընկեր սպասարկման եւ առեւտրի կետերում:

Թոշակառուները կարող են կենսաթոշակը ստանալ ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ, թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա եւ ստանալ տոկոսային եկամուտ:
 
Կենսաթոշակը քարտով ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղ եւ կնքել պայմանագիր: Ներկայումս բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 հազ. թոշակառու:
 

Դիտում՝ 6779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW