«Արփա-Սեւան»-ի բաժնետոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում

20.01.2011 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արփա-Սեւան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը, որոնք նախկինում ունեին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ազատ բորսային հարթակում առեւտրի թույլատրված կարգավիճակ, այսօր ցուցակվել են B հարթակում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բորսայի մամուլի ծառայությունում, ցուցակվել են 2500 դրամ անվանական արժեքով եւ թողարկման 51,13 մլն դրամ ընդհանուր ծավալով սովորական անվանական բաժնետոմսեր:

Բաժնետոմսերը գնանշվում են բորսայում 2001 թ-ից: Դրանց կարգավիճակի փոփոխությունը կատարվել է թողարկողի համապատասխան դիմումի հիման վրա` հաշվի առնելով ցուցակման համար նախատեսված բոլոր պահանջների կատարման փաստը:

«Արփա-Սեւան»-ը գործունեություն է ծավալում կապիտալ շինարարության ոլորտում, էներգետիկ, հիդրոտեխնիկական եւ տրանսպորտային բնագավառներում:

 

Դիտում՝ 9412

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW