Երեւան/Մեդիամաքս/. 2010 թ-ի 11 ամիսների ընթացքում Հայաստանից տարբեր ապրանքների արտահանումը կազմել է $896 մլն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության (ՀԱՄ) նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով, մինչեւ ընթացիկ տարվա վերջ այդ ցուցանիշը կարող է հասնել $1 մլրդ-ի: “Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա տվյալ ժամանակահատվածում այն կազմում է $3.3 մլրդ, իսկ մինչ տարեվերջ այն կարող է կազմել $3.6-3.7 մլրդ-ի”,- ասել է նա: Այսպիսով, Սաֆարյանի խոսքերով, բացասական սալդոն կկազմի $2.5-2.6 մլրդ: “Ավելի մեծ արտահանմանը հասնելու համար մենք պետք է մեծացնենք ապրանքարտադրության ծավալները: Հայաստանն ապրանքներ է ներմուծում, որոնք կարելի է տեղում արտադրել, ինչը կբերի նոր աշխատատեղերի բացմանը եւ արտարժույթի կայունացմանը”,- ասել է նա: Tweet Դիտում՝ 6426