Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ընտրել են անվանական կրթաթոշակառուներին: Կրթաթոշակներ ստանալու մրցույթը հայաստանյան բուհերի ուսանողների միջեւ ընթանում էր հոկտեմբերի 19-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը եւ անցկացվում էր 2 փուլով` հայտերի ընդունում եւ 20 հաղթողների ընտրություն բանկի հատուկ հանձնաժողովի կողմից: Ակցիայի ընթացքում ստացվել էր ավելի քան 500 էլեկտրոնային հայտ ՀՀ տարբեր բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների եւ հայցորդների կողմից: Ընտրված թեկնածուների ցուցակը տեղադրված է բանկի ինտերնետային կայքում` http://www.areximbank.am/am/news/112/ հասցեով: Կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա դեկտեմբերի 24-ին: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կողմից հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 2 մլն դրամ: Ընտրված քսան կրթաթոշակառուները միանվագ կստանան 40 հազարից մինչեւ 400 հազար դրամ: Tweet Դիտում՝ 14101