2011թ. ՀՀ պետբյուջեն կկազմի 1 տրլն 1 մլրդ դրամ

02.12.2010 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ պետական բյուջեն 2011թ. կկազմի 1 տրլն 1 մլրդ դրամ: 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նրա խոսքերով, պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ընթացքում ստացվել է սոցիալական ֆինանսավորման, կրթության եւ առողջապահության բյուջեի ավելացման 616 առաջարկ:

Տիգրան Դավթյանը հայտնել է, որ քննարկումներից հետո 2011թ. պետբյուջեն ավելացել է 2 մլրդ 456 մլն դրամով, այսինքն, եկամտային մասն ավելացվել է 3%-ով, իսկ ծախսայինը` 2.5%-ով:

Միաժամանակ, ֆինանսների նախարարի խոսքերով, 2011թ. պետբյուջեի պակասուրդը մնացել է 3,9%-ի մակարդակում:

 

Դիտում՝ 13947

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW