«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» բանկային համակարգում վարկային պորտֆելի աճի տեմպով առաջատարն է

27.10.2010 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը» վարկային պորտֆելի խոշորագույն աճն է արձանագրել բանկային համակարգում 2010թ. առաջին երեք եռամսյակների արդյունքներով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, բանկի վարկային պորտֆելի աճը 2010 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով տարեսկզբի համեմատ կազմել է 99,99%-ով:

Բանկի ընդհանուր ակտիվների աճը տարվա սկզբից կազմել է 44,31%: Տվյալ ցուցանիշով բանկը համակարգում երկրորդ տեղում է:

Երեք եռամսյակների արդյունքներով բանկի ակտիվները կազմել են 56,3 մլրդ դրամ, պարտավորությունները` 41,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 14,6 մլրդ դրամ, հիմնադիր կապիտալը` 12,3 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները` 42,8 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները հաճախորդների նկատմամբ` 18,4 մլրդ դրամ: Բանկի շահույթը մինչեւ հարկումը կազմել է 744,3 մլն դրամ:

Դիտում՝ 14123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW