«Հայէկոնոմբանկը» նվեր կմատուցի «Սիլ Ինշուրանսի» ավտոապահովագրության հաճախորդներին

14.10.2010 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Հայէկոնոմբանկը», որը հանդես է գալիս «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գծով բոլոր հաճախորդներին նվեր կմատուցի:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Հայէկոնոմբանկի» մարկեթինգի բաժնում, բանկի 36 մասնաճյուղերից ցանկացածում ապահովագրված ավտոմեքենայի համար կտրամադրվի նվեր ArCa պլաստիկ քարտ` կատարված ապահովագրման գումարի չափով վարկային գծի հնարավորությամբ:

«Հայէկոնոմբանկը» Կենտրոնական բանկի ապահովագրական միջնորդների ռեգիստրում հաշվառվել է այս տարվա սեպտեմբերի վերջում եւ հանդիսանում է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալը:

Դիտում՝ 18435

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW