Արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալը առաջին կիսամյակում կրճատվել է 10,6%-ով

27.09.2010 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տնտեսության իրական հատվածում արտասահմանյան ներդրումների ծավալը 2010թ. առաջին կիսամյակում կազմել է $327,5 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,9%-ով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, 2010թ. առաջին կիսամյակում ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալը կազմել է $220,3 մլն` նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվելով 10.6%-ով:

ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողը մնում է Ռուսաստանը` առաջին կիսամյակում ներդնելով $116,89 մլն (որից ուղղակի է $85,8 մլն-ը): Երկրորդ տեղում է Ֆրանսիան $70,4 մլն ծավալի ներդրումով (ամբողջ ներդրումն ուղղակի է), երրորդում` Նիդեռլանդները, որն առաջին կիսամյակում ներդրել է $63,08 մլն, որից ուղղակի է $2.3 մլն-ը:

2010թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում ուղղակի արտասահմանյան ներդրումների 25,39%-ը ուղղվել է էներգետիկայի, 47.05%-ը` հեռահաղորդակցության, իսկ 7.78%-ը` օդային տրանսպորտի ոլորտ:

Դիտում՝ 10428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW