«Արդշինինվեստբանկը» եւ MoneyGram-ը անցկացնում են համատեղ ակցիա

31.08.2010 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Արդշինինվեստբանկը» եւ MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգը հայտարարել են համատեղ ակցիայի մասին, որը կանցկացվի 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակներում բոլոր այն անձինք, ովքեր բանկի մասնաճյուղերում MoneyGram համակարգի միջոցով կիրականացնեն 200 եվրոյից կամ ԱՄՆ դոլարից ավել գործարք, կստանան պաշտպանիչ շերտով քարտ, որի միջոցով հնարավորություն կունենան շահել 3 հազար դրամ:

Բոլոր քարտերի կտրոնները (շահող եւ չշահող) յուրաքանչյուր ամսվա վերջում կմասնակցեն խաղարկության, որի հաղթողին կտրամադրվի 200 հազար դրամ:

Դիտում՝ 12939

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW