Պետական պարտատոմսերի տոկոսադրույքները կշարունակեն նվազել

28.07.2010 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Պետական պարտատոմսերի տոկոսադրույքների վերջերս արձանագրված ոչ մեծ աճը ընդհանուր միտում չի հանդիսանում, Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Պետական պարտատոմսերի եկամտաբերության աճն անցյալ տարի տեղի ունեցավ հայտնի պատճառներով, այժմ մենք վերադառնում ենք սովորական ռեժիմին, նվազման միտումը միանշանակորեն կպահպանվի»,- ասել է նախարարը:

Միջնաժամկետ պարտատոմսերով բորսայական գործարքների արդյունքում դրանց եկամտաբերությունը վերջին 10 օրերին աճել է մոտ 0,5 տոկոսով` երեկվա գործարքների ավարտին հասնելով 13,4989%-ի: Հուլիսի կեսից մոտ 1 տոկոսով աճել է նաեւ կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը` բորսայական վերջին գործարքների արդյունքում կազմելով 12.4957%:  

Դիտում՝ 15775
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW