Կառավարությունն ու ՀԲ-ն ցանկանում են մասնավոր տրանսֆերտները փոխակերպել ներդրումների

24.06.2010 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Արտասահմանից եկող մասնավոր տրանսֆերտները կազմում են ՀՀ ՀՆԱ 12-13%-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` հանդես գալով միգրացիայի, դրամական փոխանցումների եւ սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության հարցերով համաժողովին:

Նախարարը նշել է, որ միգրացիայի տնտեսական ու սոցիալական ազդեցության թեման արդիական է զարգացող երկրների համար: «Սփյուռքը հատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ Հայաստանում ապրում է 10 մլն հայերի ընդամենը 1/3-ը», - նշել է Ներսես Երիցյանը:

Նախարարն ասել է, որ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը թույլ կտա մասնավոր տրանսֆերտները փոխակերպել ներդրումների, որոնք կդառնան տնտեսական աճի աղբյուր:

Համաժողովը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 25-ը, կազմակերպել են Համաշխարհային բանկն ու EDRC կենտրոնը (Economic Development and Research Center):

Դիտում՝ 11651

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW