Կառավարությունը կարող է բարձրացնել ընթացիկ տարվա մակրոտնտեսական կանխատեսումները

20.05.2010 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը կարող է վերանայել 2010թ. մակրոտնտեսական ցուցանիշները:

Հանդես գալով կառավարության նիստում` Տիգրան Սարգսյանն ասել է, որ ՀՀ հակաճգնաժամային ծրագրի արդյունավետությունը եւ տնտեսության աճի տեմպը թույլ են տալիս վերանայել մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները:

«Մեր հակաճգնաժամային միջոցառումները տվել են իրենց արդյունքը: Արդյունաբերական ոլորտի աճը թափ է հավաքում, եւ մենք պետք է հետեւողական լինենք բոլոր միջոցառումներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ անհրաժեշտ է կենտրոնանալ 2011թ. տնտեսական աճի ապահովման վրա, նախանշել այն միջոցառումները, որոնք թույլ կտան պահպանել տնտեսության աճի բարձր տեմպը:

Դիտում՝ 15003

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW