Հայաստանը տեսնում է Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարները, հայտարարել է Սերժ Սարգսյանը

27.04.2010 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը տեսնում է Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ելույթ ունենալով այսօր ՀՀ նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի տարեկան նիստում, Սերժ Սարգսյանն արտահայտվեց Հայաստանի՝ տարածաշրջանային էներգետիկ շուկաներ ինտեգրվելու կարեւորության մասին:

Նախագահի խոսքերով, շատ կարեւոր է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային գազատրանսպորտային եւ էներգետիկ նախագծերին:

«Տարածաշրջանային էներգետիկ շուկաներ Հայաստանի ինտեգրման համատեքստում ակտիվ զարգանում է մեր համագործակցությունը հարավային ուղղությամբ՝ դեպի Իրան, եւ հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Վրաստան եւ Ռուսաստան», - ասաց Հայաստանի նախագահը:

Նրա խոսքերով, Հայաստանը ձեռնարկել է որոշակի քայլեր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Եվրոպայի հետ արգելափակված սահմանի բացումը մեզ հնարավորություն կտար տնտեսական կապեր հաստատել, այդ թվում նաեւ էներգետիկայի ոլորտում: Ու թեեւ Թուրքիայի կառավարության անգործության պատճառով գործընթացը կանգ է առել, մենք տեսնում ենք դեպի Թուրքիա եւ Մերձավոր Արեւելքի տարանցիկ երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարները»,- նշել է Հայաստանի նախագահը:

Դիտում՝ 14358

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW